![](/banners/BeFunky-design.jpg)
Պատահար Ջրամբար գյուղի խաչմերուկում
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/vtar.jpeg)
Ապրիլի 10-ին, ժամը 08:31-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 34 US 364 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Խ.) դուրս է եկել ավտոճանապարի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: