Բուլղարիայի իշխանություններն արգելել են թուրք լրագրողների մուտքը երկիր` լուսաբանելու մարտի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
«Մենք պետք է հաշվի առնենք այն ճանապարհը, որն անցել են փորձառու կազմակերպությունները: Որևէ ամոթ բան չկա դրական փորձը յուրացնելու մեջ: Ես կարծում եմ, որ նպատակները և առաջադրանքները, որ իրենց առջև դրել են անդամ պետությունները մեր կազմակերպության ստեղծման ժամանակ, իրատեսական են և ձեռնտու անդամ բոլոր երկրների համար»:
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ելք» դաշինքի անդամներն այսօր Տավուշի մարզում են։ Ազատամուտ համայնքում ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի ցուցակով ԱԺ ընտրություններին առաջադրված Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եկել են մարդկանց ասելու, որ սուտ են այն բոլոր խոսակցությունները, թե ընտրությունների արդյունքները կանխորոշված են, թե ինչ-որ մարդիկ քաղաքացիների փոխարեն՝ արդեն որոշել են։
«Արդեն 10 տարի է, որ հայրս չկա, և այս ողջ տարիների ընթացքում իմ ամենամեծ երազանքն է եղել, որ հայրիկիս ցուցահանդեսը ներկայացնեմ Հայաստանում: Այսօր ինձ համար ամենաերջանիկ օրերից մեկն է: Ես գիտեմ, որ ինքը վերևից տեսնում է այստեղ հավաքված մեզ բոլորին և այս ցուցահանդեսը՝ նույնպես: Այսօր, երբ տեսա արդեն նկարներով սրահը, հուզմունքից չէի կարողանում խոսել, որովհետև չէի պատկերացնում, որ այսպիսի կոմպոզիցիա կարող է լինել»:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցված քրեական գործը:
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 24-ին կազմել է 484,04 դրամ: Այն մարտի 23-ի համեմատ մնացել է անփոփոխ:
Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ մերձավորարեւելյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը հարկավոր է շարունակել, «երկու պետությունների» սկզբունքի խելամիտ այլընտրանք չկա:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բարխուդարյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, անվանի պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանի մահվան կապակցությամբ:
Ահաբեկչությունը չարիք է, որը կարող է ցանկացած պահի ի հայտ գալ, դրա համար անհրաժեշտ է միշտ զգոն լինել և դրա դեմ քայլեր ձեռնարկել: Այս մասի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակված Է հեռուստաընկերության կայքում:
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հերթական նիստը տեղի կունենա մարտի 30-ին: Այդ մասին հայտնել է գերմանական Der Spiegel հրատարակությունը:
«Տեր-Պետրոսյանի այս կոչով հանդես գալը համարում եմ նախընտրական քարոզչությանն ուղղված որոշակի պրոցես, գտնում եմ, որ չկա Հայաստանում մարդ, որը չի ցանականում խաղաղություն, բայց խաղաղության լավագույն երաշխավորը ուժեղ Հայաստան ունենալն է, միշտ պատրաստ լինելն է պատերազմին: Մի բան ակնհայտ է, որ բանակցային պորցեսից դուրս է մնացել է ԼՂՀ-ն, ինչը նրկայիս իշխանությունների պատճառով է եղել: ԼՂՀ ճակատագիրը պետք է ԼՂՀ ժողովուրդը որոշի: Ընդ որում, սա նախընտրական քորզչություն իրականացնելու լավագույն թեման չէ»:
Թուրքռուսական առևտրատնտեսական հարաբերություններում որոշ ապրանքների արտահանման և ներմուծման շուրջ լարվածությունը շարունակվում է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալու գործընթացի դադարեցման վերաբերյալ հարցին:
Այսօր՝ մարտի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղում՝ «Վարաք-Շուշանց» ՍՊԸ-ի տարածքում, կրակոցի ձայն է լսվել։
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է միջոցառումների շարք, որը նվիրված է լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգին:
Ռուսաստանը մեծ կարեւորություն է տալիս Ֆրանսիայի հետ հարաբերություններին, ոչ մի դեպքում չի ցանկանում ազդել այդ երկրի նախագահական ընտրությունների վրա, բայց իրեն իրավունք է վերապահում շփվել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Գերմանիայի NDR հեռուստաընկերությամբ հեռարձակվող Extra3 ծրագիրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծաղրող երգ է հրապարակել` կապված նրա կողմից վերջին շրջանում Եվրոպայի հասցեին հնչեցվող նացիստական ու ֆաշիստական մեղադրանքների հետ:
Պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով մարտի 23-ին ԶԼՄ-ներից մեկին ենթադրյալ կերոսին ներկրող «ԱՐԱԳԳ» ընկերության տնօրեն Արարատ Թումանյանի տված հարցազրույցին, անհրաժեշտ է համարում նշել, որ հարկային օրենսդրության խախտմամբ և սպառողներին մոլորության մեջ գցելով վառարանային վառելիքի իրացման հետ կապված ապօրինությունների շղթայի վերաբերյալ ՊԵԿ-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, իսկ նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մարտի 25-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Դավիթ Հարությունյանը նշեց՝ երբ առաջին անգամ իրենք որոշում էին կայացնում՝ կատարելու այս «կարևոր» քայլը, բավականին բարդ էր, դեռևս պարզ չէր՝ ԱՃԹՆ-ն ինչ է, արդյունքները ոչ այնքան ակնհայտ էին, թեև կային վերլուծություններ, բայց այդքան հստակ չէին:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մարտի 24-ին դուրս է գրվել Կահիրեի Մաադիի շրջանի զինվորական հոսպիտալից եւ տուն վերադարձել վեց տարի կալանքի տակ գտնվելուց հետո:
Մարտի 23-ին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին վթարվել է զինծառայողներ տեղափոխող «Ուրալ» ավտոմեքենա, ինչի հետևանքով 10 մարդ վիրավորվել է, այդ թվում 2 զինծառայող ստացել են լուրջ վնասվածքներ:
«Կարծում եմ, մարզիչը մեզ ամեն ինչ կներկայացնի և կօգնի մեզ գտնելու նրանց թույլ և ուժեղ կողմերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:
Մի կին է զոհվել մասնավոր տան քանդվելու հետեւանքով, որի պատճառը Խարկովի մարզում զինամթերքի պայթյուններն են: Գերագույն ռադայի նիստում այս մասին հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Նիկոլայ Չեչյոտկինը:
Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով առնվազն 50 մարդ է տուժել, նրանց թվում կան 12 ազգությունների ներկայացուցիչներ:
Արդյունքում հնարավոր չէ պարզել՝ ներկայացված փասատթուղթը քանի՞ կամ ո՞ր կենդանուն է վերաբերում՝ այդպիսով ստեղծելով մեկ եզրակացության հիման վրա մի քանի կենդանու միս իրացնելու ռիսկ:
Շատերն են խոսում, որ ընտրություններից առաջ իշխանությունները դիմել են վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառման, բայց երբեք չեն եղել փաստական ապացույցներ: SUT.am-ը որոշեց ստուգել կրթության ոլորտում վարչական ռեսուրսի կիրառման մասին լուրերը և հավաքեց բազմաթիվ ապացույցներ:
Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը` Բելլա Լապշինան մարտի 24-ին Բաքվի թիվ մեկ քրեակատարողական հիմնարկում հանդիպել է որդու հետ:
Բրիտանական ոստիկանությունը եւս երկու «կարեւոր ձերբակալություն» է կատարել Լոնդոնի կենտրոնում կատարված հարձակման գործով: