«Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 390 մլն դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 102,5 մլն դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 25 աշխատատեղ` 2017թ.՝ 120 հազար դրամ, 2018 թ.՝ 135 հազար ՀՀ դրամ և 2019 թ.՝ 150 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Կարայանը:
Լոնդոնի բնակիչները եւ հյուրերը մարտի 23-ին հավաքվել էին Թրաֆալգարյան հրապարակում՝ հարգելու ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը, որը տեղի է ունեցել նախօրյակին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատերի տակ:
Հայաստանում պարտադիր ժամկետային զինծառայության ենթակա անձինք սեփական ցանկությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու հնարավորություն կստանան: Հնարավորությունը սահմանվել է Հայաստանում պայմանագրային զինծառայության հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության նոր ծրագրով:
Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց:
«Սասնա ծռերը» չեն բացառում, որ կաջակցեն ՕՐՕ դաշինքին, եթե այդ ուժը հստակ դիրքորոշում հայտնի իրենց կողմից նախապես հայտարարված չորս կետերի վերաբերյալ, որոնցից մեկը երկրում քաղբանտարկյալների առկայության ճանաչումն է, այդ թվում՝ «Սասնա ծռերի» տղաներին, ինչպես նաև հետընտրական պրոցեսների ժամանակ ժողովրդի մոբիլիզացիայի վերաբերյալ հստակ դիրքորոշումը:
Բանկային համակարգում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկը եւ կառավարությունը քննարկում են ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվը էականորեն նվազեցնելու հնարավորությունը:
Մարտի 24-ին, ժամը 02:15-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի ՔՇՀ-4 թիվ 29 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
«Սա երկարատեւ առումով զգալի դրական ազդեցություն կթողնի ներքին արտադրողի վրա, բայց մյուս կողմից կարճաժամկետ հատվածում կնվազեցնի պետբյուջեի եկամուտները: Թե երբ է սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումը վերանալու, հստակ նշված չէ: Ճիշտ այնպես, ինչպես դա նշված չի եղել նախկին ծրագրերում»:
«Մենք երբեք չենք ցանկացել Թուրքիային մեր կազմում տեսնել: Բնակչության արագ աճը, մուսուլմանական ինքնությունը և կոնֆլիկտային գոտիներին հարևան լինելը դժվարացրել են Թուրքիայի մուտքը Եվրամիություն»,- գրում է թերթը:
Մարտի 24-ին, ժամը 08:09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում փլուզվել է թթվածնային կայանը, քաղաքացին մնացել է փլատակներում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.510 և արևելյան երկայնության 43.880 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ախալքալաքից 35 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 5 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում անհանգիստ են: Դաշինքը երկու թեւ ունի`քաղաքական եւ ռազմական: Քաղաքական թեւի ներկայացուցիչները կարողանում են Բաբայանի ձերբակալությունը ներկայացնել որպես քաղաքական հետապնդում եւ հիմնավորել դա: Ռազմական թեւի ներկայացուցիչների խոսքը բավական անհոդաբաշխ է:
Րաֆֆի Հովհաննիսյանը, դեռևս անցյալ տարի սեպտեմբեր ամսին կայացած նիստին, «Ժառանգության» վարչության անդամներին հայտնել էր, որ ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից և անցնել հանգստի։
ԱԱԾ-ն եւ Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիք Քալաշյանն առայժմ չեն մեկնաբանում՝ ինչ ապացույցների հիմքով է ձերբակալվել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը, բայց արդեն տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն որոշակի ձայնագրություններ է ունեցել:
Մայամիի «Մասթերսի» մեկնարկից առաջ Ռաֆայել Նադալի կյանքում հաճելի իրադարձություն է տեղի ունեցել. իսպանացին երգիչ Էնրիկե Իգլեսիասի հետ Tatel-ի ցանցի ռեստորան է բացել:
Ամերիկացի դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը սկսել են կրկին շփվել միմյանց հետ պաշտոնական բաժանումից վեց ամիս հետո:
ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի սաֆարի-պարկի լամաներին երկար կհիշեն Թրեյ Ջենսենը, նրա եղբայրն ու ծնողները: Զբոսանքի ժամանակ նրանց ավտոմեքենայի մոտ են հավաքվել մի քանի սոված կենդանիներ, որոնց ընտանիքը կերակրել է:
Պարզվել է, որ թեյի կանոնավոր գործածումը 61 տոկոսով նվազեցնում Է կոգնիտիվ խախտումների առաջացման վտանգը: Բացի դրանից, հետազոտությանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ, որոնց մոտ ախտորոշվել են գենետիկ փոփոխություններ, որոնք հանգեցնում են Ալցհայմերի հիվանդության առաջացման: Փորձագետների տվյալներով՝ թեյի կանոնավոր գործածումը 86 տոկոսով նվազեցրել է նրանց մոտ այդ հիվանդության առաջացման վտանգը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ընտրությունը, որ մենք կատարում ենք ամեն օր, արտացոլում է մեր ներքին աշխարհը, վերաբերմունքը մարդկանց և առհասարակ աշխարհի նկատմամբ։ Ընտրեք խնձորներից մեկը և կարդացեք, թե ինչ է վկայում ընտրությունը ձեր բնավորության մասին։
Օրգանիզմում «վերականգնման» աշխատանքներ են կատարվում։ Adme.ru կայքը գրում է, որ կարևոր է, որ քնի ընթացքում ոչինչ չխանգարի՝ ավելորդ աղմուկ, լույս, քանի որ մելատոնին հորմոնն արտադրվում է հենց մթության պայմաններում։ Ինչո՞ւ է կարևոր մթության պայմաններում քնելը։
Սոդան մեղրի հետ խառնելու միտքը տարօրինակ է թվում, որովհետև, ինչպես մենք գիտենք, քաղցկեղի բջիջները սնվում են շաքարով: Բայց տվյալ դեպքում շաքարը միանգամայն այլ կերպ է ազդում:
Շաբաթվա սկզբից մայրաքաղաքում միանգամից նկատվեց իրանցի զբոսաշրջիկների առատությունը։ Նրանց Հայաստան է բերել Նովրուզ-Բայրամ տոնը՝ իրանցիների ամանորը, որը սկսվում է մարտի չորրորդ շաբաթվանից և տևում 13 օր։ Ընդամենը այդ 2 շաբաթվա ընթացքում Հայաստանն ընդունում է 20-25 հազար իրանցիների։