ՊԵԿ-ը՝ ենթադրյալ կերոսին ներկրող «ԱՐԱԳԳ» ընկերության տնօրեն Արարատ Թումանյանի հայտարարության մասին

Պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով մարտի 23-ին ԶԼՄ-ներից մեկին ենթադրյալ կերոսին ներկրող «ԱՐԱԳԳ» ընկերության տնօրեն Արարատ Թումանյանի տված հարցազրույցին, անհրաժեշտ է համարում նշել, որ հարկային օրենսդրության խախտմամբ և սպառողներին մոլորության մեջ գցելով վառարանային վառելիքի իրացման հետ կապված ապօրինությունների շղթայի վերաբերյալ ՊԵԿ-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, իսկ նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հաշվի առնելով, որ քրեական գործը դեռ ընթացքի մեջ է՝ կոմիտեն նպատակահարմար չի գտնում այս պահին մանրամասն տեղեկատվություն հրապարակել, ինչը, վստահաբար պատրաստվում է անել քրեական գործի ավարտից հետո:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031