Բաժիններ՝

Չինաստանի մաքսատանը ձերբակալված տղամարդը 1000 ադամանդե քար էր անցկացնում կոշիկի մեջ

Չինացի մաքսավորները ձերբակալել են մի երիտասարդի, որը փորձում էր մաքսանենգ ճանապարհով Հոնկոնգից Շենչժեն քաղաք տեղափոխել կոշիկի միջատակերում թաքցրած հազար ադամանդե քար:

Ինչպես հայտնել է «Սինհուա» գործակալությունը, մարտի 13-­ին Շենչժենի մաքսատան աշխատակիցները ենթադրյալ մաքսանենգի կոշիկի միջատակերում 212,9 կարատ քաշով ադամանդներ են հայտնաբերել, երբ նա անցնում էր Լուխո նավահանգստով, որը Հոնկոնգը միացնում է մայրցամաքային Չինաստանի քաղաքներին:

«Երիտասարդը կասկածելի տեսք ուներ եւ երբեմն կանգնում էր ոտքերի ծայրին: «Երբ նա նկատեց, որ մենք իրեն ենք նայում, իսկույն սկսեց նորմալ քայլել»,-­գործակալությունը մեջբերում է մաքսատան աշխատակիցներից մեկի խոսքը:

Մաքսավորները երիտասարդին խնդրել են հանել կոշիկը, որի միջատակերում գտել են ադամանդներով լի մի քանի փաթեթներ: Նրա նկատմամբ հետաքննություն է տարվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031