ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Փարիզի Օրլի օդանավակայանում անվտանգության ուժերը կրակել եւ սպանել են զինծառայողից զենքը խլել փորձող տղամարդուն:
«Մեր ամենատաղանդաշատ մարդիկ հենց մարզերից են, եթե մեր սերունդը չենք կրթում մեր վաղվա օրը վտանգի տակ է»,- դիլիջանցիների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Արարատի մարզի Դեղձուտ գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։
Թուրքիայի զինված ուժերը հայտնել են վերջին մեկ շաբաթում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) 33 զինյալ սպանելու մասին:
«Եթե դուք սպասում էիք, որ ես ասեմ՝ վաղը բոլոր հարցերը կլուծվեն և վաղը ձեր աշխատավարձը կբարձրանա՝ ոչ։ Ես չեմ ուզում որևէ մեկին հուսախաբ անել, ամեն ինչ կախված է մեր աշխատանքից»։
Այսօր «Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Նրանք նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակը:
ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը ներկայացրել է ներկաներին հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման շուրջ իր մոտեցումները, կարևորել է երկկողմ առևտրատնտեսական շփումներում առկա բացը լրացնելու անհրաժեշտությունն ու կոչ արել գործրարներին փնտրել երկկողմ առևտրաշրջանառության խորացմանն ուղղված նոր ձևաչափեր և տարբերակներ։
Ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը, Ամերիկյան հայտնի «Խոսքի ազատությունը ժողովրդի համար» հասարակական կազմակերպությունը Նյու Յորքի դատախազ Էրիկ Շնայդերմանից պահանջել է ստուգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բիզնես հոլդինգի ծավալած գործունեությունը:
«Ես ձեզ լսեցի, անձամբ կոնտրոլի տակ կպահեմ այդ ամեն ինչը, բայց ես չեմ խոստանում, որ պատասխանը կլինի այն, ինչ դուք սպասում եք, այլ կլինի այն, որ ես և պատկան մարմինները կգտնենք ճիշտ՝ օբյեկտիվորեն»:
Ֆրանսիայում նախագահի պաշտոնի համար կպայքարի 9 թեկնածու: Ինչպես հաղորդում է «Վեստի.ռու»-ն, արդեն իսկ լրացել է նախագահի թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստթղթերի ընդունման ժամկետը:
«Այսօրվա պառլամենտին անհրաժեշտ են մարդիկ, ովքեր իրենց անցած ճանապարհով և իրենց մասնագիտական պատրաստավածությամբ, մարդկային որակներով ունակ են լուծել այդ խնդիրները։ Մենք այդպիսի թիմ, թեկնածուներ ենք առաջադրել»,- ասել է Արծվիկ Մինասյանը։
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Կանադայի սահմանապահ ծառայությունները 2017 թվականի սկզբից ձերբակալել են ռեկորդային թվով մեքսիկացիների։
Թուրքիան արգելել է Ռուսաստանից ցորենի ներկրումը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Թուրքիայի կառավարության կողմից մարտի 15-ին կազմված նոր ցուցակից ներկրվող լիցենզավորված ապրանքների շարքից հանվել է ռուսական ցորենը:
Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ ուղղված գործողությունների շրջանակում աշխատանքից հեռացված 55 դատավորի և դատախազի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:
Վերջինս համագյուղացի Սմբատին հանդիմանել է ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի կողմից Դեղձուտ գյուղում ընտրողների հետ հանդիպմանը ներկա գտնվելու համար` ասելով, որ գյուղի թեկնածուն դաշնակցական է:
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սևան քաղաքի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակում՝ ծանոթացել աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ բժշկական կենտրոնի շինաշխատանքները, որոնք մեկնարկել են 2016 թվականի օգոստոսից, նախատեսվում է ավարտին հասցնել 2018-ի ամռանը:
Դարանակալում՝ նախկինում 3 անգամ դատվածի տան մոտակայքում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Յուրի Շ.-ն:
Թաթուլ Հակոբյանը գերադասեց չանդրադառնալ մյուս քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին՝ պատճառաբանելով, որ եթե անգամ նրանց ծրագրում դրված են Ղարաբաղյան կարգավորման թեզերը, դա մի բան է, այլ բան է, երբ իշխանության մեջ են և ռեալ վարում են բանակցություններ։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Առաջիկա ընտրություններում հնարավորինս շատ ձայներ ստանալու համար ՀՀԿ-ն կրկին դիմել է կրիմինալի օգնությանը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ որոշ թեկնածուներ կրիմինալ աշխարհի այս կամ այն ներկայացուցչի հետ են նախընտրական քարոզի գնում:
Պատգամավոր Կարեն Կարապետյանը ևս մեծ հիասթափություն է ունեցել:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է բավական անհարմար վիճակում. օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը, երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել են նրա հայտարարությունները, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չէր աշխատել վառելիքի անորակության պատճառով:
Նախորդ շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում հայտարարում էր, թե Սանկտ Պետերբուրգում պայմանավորվել են, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը պետք է ընթանա բանակցություններին զուգահեռ: Մինչդեռ սույն փաստաթղթով ասվում է, որ հետաքննության մեխանիզմները պետք է պայմաններ ստեղծեն բանակցությունների համար:
ՀՀԿ-ի քարոզարշավի «հուժկու» մասն առջևում է։ Մարտի 22-ին նախընտրական խումբն ուղղություն կվերցնի դեպի Հովիկ Աբրահամյանի հարազատ Արարատ, իսկ 29-ին՝ Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայք։