«Եթե որոշեք ձեր ձայնը տալ ՀՀԿ-ին, ապա դուք կշահեք». Կարեն Կարապետյանը՝ դիլիջանցիներին

«Մեր ամենատաղանդաշատ մարդիկ հենց մարզերից են, եթե մեր սերունդը չենք կրթում մեր  վաղվա օրը վտանգի տակ է»,- դիլիջանցիների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Վարչապետին Դիլիջանում շատ ջերմ ընդունելություն ցույց տվեցին, իսկ հարցերն այնքան շատ էին, որ նա չէր հասցնում պատասխանել։ «Ինձ համար շատ հետաքրքիր էր ձեզ հետ հանդիպումը, բայց, ցավոք, իմ գործընկերներն այնպիսի գրաֆիկ են սահմանել, որ ես շատ բան չեմ հասցնում օրվա ընթացքում անել»,- նկատեց Կ. Կարապետյանը։

Ամփոփելով, նա դիլիջանցիներին կոչ արեց ընտրությունների ժամանակ լսել սեփական սրտի ձայնը. «Շատ կարևոր է, որ ապրիլի 2-ին ճիշտ ընտրություն կատարեք։ Ընտրեք այն ուժին, որը կուզեք՝ ձեր շահերը ներկայացնի։ Եթե որոշեք ձեր ձայնը տալ ՀՀԿ-ին, ապա դուք կշահեք»։

Տեսանյութեր

Լրահոս