«Դուք այդ շանսն ինձ պետք է տաք». Վարչապետն իր հետագա պաշտոնավարման մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դիլիջան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ հարցին, մասնավորապես՝ որքանո՞վ համոզված լինեն քաղաքացիները, որ ՀՀԿ ընտրվելու դեպքում Կարեն Կարապետյանը հաջորդ 5 տարիների ընթացքում լինելու ՀՀ վարչապետը, ասաց. «Սա ոնց որ թե մարզպետի հարցն էր։ Դուք այդ շանսն ինձ պետք է տաք։ Հիմա եթե դուք այդ շանսը տաք, դրանից հետո ինձնից կպահանջեք»։

Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման մասին հարցին, վարչապետը նշեց, որ այդ ուղղությամբ պետք է ռեգույլար աշխատել.

«Եթե դուք սպասում էիք, որ ես ասեմ՝ վաղը բոլոր հարցերը կլուծվեն և վաղը ձեր աշխատավարձը կբարձրանա՝ ոչ։ Ես չեմ ուզում որևէ մեկին հուսախաբ անել, ամեն ինչ կախված է մեր աշխատանքից»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031