Ռոբերտ Քոչարյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որտեղ խոսվել է 6-7 շրջանի վերադարձի մասին. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Լրագրող Թաթուլ Հակոբյանն «Առավոտ»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որտեղ խոսք է գնացել 6,6.5-7 շրջանի վերադարձի մասին։

Նա նշեց. «Պետք չէ ամբողջ իսկությունը տանել նրան, որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հող տվողներ են, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայրենասեր էր և հող չէր տալիս։ Նա էլ էր բանակցում մի փաստաթղթի շուր, ըստ որի՝ Հայաստանը գոնե փաստաթղթային մակարդակով պատասխանատվություն էր հայտարարում, որ Ղարաբաղի կարգավիճակի, անկախության դիմաց հայկական կողմը հետ տա առնվազն վեց շրջաններ»։

Թաթուլ Հակոբյանը գերադասեց չանդրադառնալ մյուս քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին՝ պատճառաբանելով, որ եթե անգամ նրանց ծրագրում դրված են Ղարաբաղյան կարգավորման թեզերը, դա մի բան է, այլ բան է, երբ իշխանության մեջ են և ռեալ վարում են բանակցություններ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031