«Այս պահին իշխանությունը չխորշեց հերթական քաղբանտարկյալն ունենալուց». ՕՐՕ-ն Գեղարքունիքում է
Այսօր «Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Նրանք նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակը:
«Այս պահին իշխանությունը չխորշեց իր հերթական քայլը անելուց, հերթական քաղբանտարկյալն ունենալուց, քաղբանտարկյալների թիվն ավելացավ ևս մեկով, երեկ 1 տարվա ազատազրկումով դատապարտվեց Արմեն Մելիքյանը, ով «Սասնա ծռեր» գործողությունից հետո հակաճգնաժամային խորհրդի անդամ էր: Մենք, իշխանության գալու դեպքում, լայնատարած, խորը և համապարփակ համաներում ենք իրականացնելու այն, ինչ խոստացել էին իշխանությունները և չարեցին»,-հայտարարեց դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Դաշինքի անդամ Վարդան Օսկանյանն էլ հայտարարեց, որ իրենց հաղթելու դեպքում Հայաստանում շատ արագ վերականգնվելու է արդարությունը ու իրավահավասարությունը: