Ռուս գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը, որը ծանր վնասվածք էր ստացել՝ Սիրիայում պայթելով ականի վրա, գտնվում է Բուրդենկոյի անվան հոսպիտալի վերակենդանակցման բաժանմունքում, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով հոսպիտալից ստացված տեղեկությանը։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են 1955 թ. ծնված Ռ. Ա.-ի դին:
Մարտի 5-ին, ժամը 2.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել:
Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների պատգամավորները համատեղ նիստում որոշում են կայացրել ընդունել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել:
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կլինի նորմային մոտ , Երևանում գիշերը տատանվելով 0-ի սահմաններում, ցերեկը սպասվում է +10…+12 աստիճան տաքություն։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Իսրայելի ոստիկանության քննիչներն այսօր, ինչպես սպասվում է, չորրորդ անգամ կհարցաքննեն երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որի նկատմամբ իրականացվում է երկու հետաքննություն, որոնք կարող են հարուցել նրա հրաժարականը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Ոչ մի փոփոխություն ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով չկա, նրան հնարավորություն է ընձեռվել ազգականների հետ կապ հաստատել հեռախոսով, հայտնել է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ձերբակալված բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինին։
Զանգվածային լրատվության միջոցներով մարտի 5ին ՀՀ ԱՆ «ԵրևանԿենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, թե իբր «խուցը նեղ է, փոքրիկ ու շատ խոնավ` պատերի ներքևի հատվածը խոնավությունից բորբոսնել է:
Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը այսօր կուղևորվի Բիշքեկ, որտեղ մարտի 7-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը ոչ մի կոնկրետ բան նկատի չի ունեցել՝ խոսելով Վրաստանում փախստականների ընդունման կենտրոնների հնարավոր բացման մասին, հայտնել է Ավստրիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ փաստաթղթերի ստորագրումից հետո մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ հյուսիային բնակավայրերում՝ Դադիվանք գյուղում՝ 3-4 բալ և Քարվաճառ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի 33-ամյա մի քաղաքացի՝ կապված Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ, հայտնում է թուրքական Sabah թերթը։
ՀՀ գլխավոր դատախազի հրավերով ս.թ. մարտի 6-ին հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ:
«Մենք երկու ամիս պոստ ենք պահել, սկզբում ասացին, որ վարձատրվելու ենք, իսկ հետո էլ պատճառաբանեցին, որ ծեր ենք, միայն մինչեւ հիսուն տարեկաններին մոտ հարյուր հազար դրամ տվեցին, իսկ մեզ ոչ մի բան»,- Սեյրան Օհանյանին դիմեց Վազաշենի բնակիչ Հայկ Ղազարյանը:
Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են երեք ակտիվիստի, որոնք կամրջի վրա ամրացրել են «Պուտինը պատերազմ է, Պուտինը մահ է» գրությամբ պաստառ, հայտնում է ОВД-Инфо-ն։
Փետրվարի 21-ին Նորդուզի անցակետում տեղի է ունեցել Մեղրիի և Նորդուզի մաքսակետերի ղեկավարների հերթական հանդիպումը, որի առանցքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի` 2016թ. նոյեմբերի 17-ին ստորագրած փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի կատարումն է եղել: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են սահմանային կետերի համագործակցության հետ կապված հարցեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ դժգոհ է իր թիմի ռեակցիայից՝ կապված «Ռուսաստանի հետ կապերի» հետ, հայտնել են ԶԼՄ-ները։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է. ««Հաց բերողը» այսօր կլինի ազատության մեջ»:
Ժամը 23։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող ВАЗ 2106 մակնիշի 34 OQ 486 համարանիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղա կա, ում ինքնազգացողությունը վատ է և անհրաժեշտ է բժիշկների օգնությունը։
Այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը կանցկացնեն բանակցություններ, որոնցում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում, որ սառը պատերազմը Ռուսաստանի դեմ սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար։
Հեռուստատեսային հարցազրույցում Ֆիյոնն ասել է, որ ոչ ոք իրեն չի հարկադրի ընկրկել, հատկապես այն բանից հետո, երբ ինքը նոյեմբերին հաղթանակ տարավ փրայմերիզում: Մինչդեռ, կուսակցական առաջնորդները մարտի 6-ին պատրաստվում են հանդիպել՝ որոշելու, թե ինչպես պիտի գործեն այսուհետև: Շատերը կարծում են, որ Ֆիյոնի միակ այլընտրանքը, եթե նա որոշի հանել իր թեկնածությունը կամ եթե նրան հարկադրեն դա անելու, մնում է Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն:
Մարտի 6-ին, ժամը 01:07-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Մարտի 5-ին, ժամը 22:53-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ղազարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատարր վերահսկողությունն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարտի 6-ին, ժամը 00:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ Ռադիոկայմ թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: