Բաժիններ՝

Վահան Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար բավարար պայմաններով խցում. ԱՆ ՔԿՎ

Զանգվածային լրատվության միջոցներով մարտի 5­ին ՀՀ ԱՆ «Երևան­Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, թե իբր «խուցը նեղ է, փոքրիկ ու շատ խոնավ` պատերի ներքևի հատվածը խոնավությունից բորբոսնել է:

Այդ նեղ խցում կալանավորները չորսն են եղել, սակայն այն բանից, երբ Վ. Շիրխանյանը դժգոհել է խցի պայմաններից ու վիճակից, մոտ մեկ ժամվա մեջ ևս մեկ կալանավոր են բերել խուց», իրականության հետ աղերս չունի:

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հայտնում ենք, որ Վ. Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով 18 քմ խցում, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով, և այդ խցում պահվում են չորս անձինք, այլ ոչ հինգ, ինչպես պնդում է փաստաբանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031