Վթար Թբիլիսյան խճուղում. «Infiniti»-ն բախվել է ձնակույտին և կողաշրջվել, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 6-ին, ժամը 00:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ Ռադիոկայմ թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 20/8 հասցեի մոտակայքում «Infiniti QX4» մակնիշի 34 MF 764 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Պ.) բախվել է ավտոճանապարհին գտնվող ձնակույտին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1943 թ. ծնված Թ. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս