Բաժիններ՝

Բակո Սահակյանն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին  հայտնում են  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:

Աղբյուրի հաղոդմամբ՝ Վեհափառ Հայրապետը իր գոհունակությունն է հայտնել, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ կառուցված՝ Մարտակերտի շրջանի Նոր Կիլիկիա բնակավայրի ևս 15 բնակարանները հանձնվել են իրենց տերերին: Վեհափառ Հայրապետը, հատկապես, իր ուրախությունն է հայտնել, որ հիշեալ բնակարանները տրամադրվել են Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի համայնքների զոհված ազատամարտիկների և բազմազավակ ընտանիքներին:

Նախագահի հետ հեռախոսազրույցում Վեհափառը նշել է նաև, որ հանձնարարել է Սուրբ Աթոռի թեմերին շարունակել Նոր Կիլիկիա գյուղի զարգացման ու բարգավաճման ծրագիրը՝ ֆինանսավորելով նոր բնակարանների եւ համայնքային անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունը։

Նախագահ Բակո Սահակյանն իր հերթին Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է Արցախի ներքին իրավիճակի, սահմանների իրադրության եւ հանրապետության ընդհանուր մարտահրավերների մասին։

Վերջում Արամ Ա կաթողիկոսն իր ողջույններն է փոխանցել Արցախի ժողովրդին և վստահեցրել, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը նույն ոգով ու հանձնառությամբ շարունակելու է իր ամբողջական աջակցությունն ու մասնակցությունը բերել Արցախի անկախությանն ու հզորացմանը նպաստող բոլոր աշխատանքներին ու ծրագրերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031