Արտիմետ գյուղի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում

Մարտի 6-ին, ժամը 01:40-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ գյուղի Չարենց թաղամասի դաշտամիջյան ճանապարհին «Volkswagen» մակնիշի 35 CD 853 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Մարտի 6-ին, ժամը 01:07-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Hyundai Santa Fe» մակնիշի 71 MP 100 պետհամարանիշով ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս