Վթար Աշտարակ-Ղազարավան ավտոճանապարհին. տուժածի վիճակը բավարար է

Մարտի 5-ին, ժամը 22:53-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ղազարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Աշտարակ-Ղազարավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի 34 FD 132 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Ա.) բախվել է գազատար խողովակաշարի սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած՝ 1993 թ. ծնված Գ. Կ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031