
Մարալիկում վթարի ենթարկվածներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են

Tsayg.am. Փետրվարի 10-ին, ժամը 18:00-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել M1 միջպետական ավտոճանապարհին՝ Մարալիկ քաղաքի չինական թաղամասի մոտակայքում: Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության փոխանցմամբ, միմյանց են բախվել «Opel Vectra» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Գյումրի» բժշական կենտրոն:
Բժիշկները տուժածներ՝ 1959 թվականին ծնված, Գայանե Ա.-ի, 1985 թվականի ծնված Շողիկ Մ.-ի, 1974 թվականին ծնված Շուշան Կ.-ի և 1962 թվականին ծնված Վաչագան Ա.-ի մոտ ախտորոշել են ազդրերի փակ բեկորային կոտրվածքներ, տրավմատիկ շոկ, ճակատային և դեմքի շրջանի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Գյումրու բժշկական կենտրոնում հիվանդներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Տուժածներից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, մյուս երեքը ստացիոնար բուժում շարունակում են ստանալ վնասվածքաբանական և վերակենդանացման բաժանմունքներում:
Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն, մահվան վտանգ չկա: Բոլոր տուժածները Երևան քաղաքի բնակիչներ են: