Բաժիններ՝

Լեհաստանի վարչապետը վթարի հետևանքով տեղափոխվել է հոսպիտալ

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն Օսվենցիմում ճանապարհատրանսպորտային պատահար է ենթարկվել և ուղղաթիռով տեղափոխվել է Վարշավայի զինվորական բժշկական ինստիտուտ:

Փրկարար ուղղաթիռի ժամանումը հեռարձակվել է Լեհաստանի հեռուստատեսությամբ: «Վարչապետի վիճակը լավ է: Նա կանցնի լրացուցիչ զննություն Վարշավայում»,­ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ­-ը, ասել է Լեհաստանի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Ռաֆալ Բոհենեկը՝ ավելացնելով, որ Շիդլոն ՃՏՊ­ի ժամանակ ստացել է հիմնականում կապտուկներ և քերծվածքներ:

«Տեղի է ունեցել բախում և հարված: Ոչինչ տեղի չի ունեցել, որը կսպառնար նրա առողջությանը կամ կյանքին »,­ ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728