Բաժիններ՝

Ադրբեջանից ելքի իրավունքից զրկված լրագրողները դիմելու են ՄԻԵԴ

Ադրբեջանում իրենց ընդդիմադիր գործունեության հետևանքով երկրից դուրս գալու իրավունքից զրկված կին լրագրողներ Այթան Ֆարհադովան և Այնուրա Հեյդարովան դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այս մասին  հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի իշխանությունների կողմից այս երկու լրագրողների նկատմամբ հետապնդումները սկսվել են նրանց «Մեյդան TV» ընդդիմադիր լրատվական գործակալության հետ համագործակցության պատճառով:

Ադրբեջանի իշխանությունները այս լրագրողների նկատմամբ նույնպես առաջադրել են կեղծ և շինծու մեղադրանքներ:

Լրագրողները, դիմելով ՄԻԵԴ, ցանկանում են հանել իրենց վրա առկա արգելքը և լքել Ադրբեջանը:

Human Rights Watch, «Լրագրողներ առանց սահմանների» և այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ մշտապես հետևում են Ադրբեջանի իշխանությունների կողմից ընդդիմադիրների և լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումներին:

Այս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները անընդհատ ճնշումներ են կիրառում նաև ԶԼՄ-ների նկատմամբ, որոնք որդեգրել են իշխանությունների վարած քաղաքականությանը հակասող գիծ:

Անկախ լրատվամիջոցների փակման և նրանց նկատմամբ իրականացվող ոտնձգությունների սպառնալիքը շարունակվում է, որի նպատակն է լռեցնել կառավարությանը քննադատող լրագրողներին և խաթարել նրանց գործունեությունը:

Միայն 2016-ի ապրիլին Բեռլինում գործող Meydan TV լրատվականի հետ համագործակցող 15 լրագրողների մեղադրանք է առաջադրվել տնտեսական հանցագործության և հարկերից խուսափելու շինծու մեղադրանքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս