Բաժիններ՝

Ուշադրություն. որոնվում է լուսանկարում պատկերված կինը

Փետրվարի 10-ին, ժամը 20-ին, 1975 թ. ծնված Ազիզ Ուսոյանը ոստիկանության էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 18-ին, ժամը 10-ի սահմաններում, իր կինը՝ 1977 թ. ծնված Զաիրա Դումոևան, դուրս է եկել Երևան քաղաքի Ջրաշեն 2 փողոց 10 տուն հասցեից և անհայտ կորել, իսկ փետրվարի 7-ին իրեն հայտնի է դարձել, որ իր կինը դիմել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության դեսպանատուն՝ անձնագիր ստանալու նպատակով, և կատարել է անհրաժեշտ վճարումներ։

Զ.Դումոևայի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով, կլորավուն դեմքով, սև գույնի մազերով, շագանակագույն աչքերով, մեծ քթով։

Զաիրա Դումոևայի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 055-68-68-62, 010-45-02-02, -02 հեռախոսահամարներով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728