![](/banners/BeFunky-design.jpg)
Փաստաբանները նոր խորհուրդ են ընտրում
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/878331.jpg)
Երևանում անցկացվում են Հայաստանի փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններ: Փետրվարի 11-ի առավոտյան մեկնարկած ընտրություններն անցկացվում են փակ գաղտնի քվեարկությամբ, որը կավարտվի ժամը 17:00-ին:
Խորհրդի անդամի պաշտոնին հավակնում է 35 փաստաբան: Թեկնածուների շարքում են ՀՀ ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը եւ այլք:
Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է:
Խորհրդի անդամների թիվը սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ, որը չի կարող պակաս լինել 12 անդամից` չհաշված խորհրդի նախագահին: Խորհրդի անդամները (բացառությամբ խորհրդի նախագահի) վարկանիշային կարգով ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից 4 տարի պաշտոնավարման ժամկետով: