![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանն ու ՄԱԿը հումանիտար նոր օգնություն են ցուցաբերել Սիրիային
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/humanitar.jpg)
Ռուսաստանը Սիրիա է ուղարկել 6 տոննա հումանիտար օգնություն: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«ԱլՄաադի, Շեյխ Մասուդ շրջաններին, ՍուլեյմանալՀալաբի և ԱլՖիրդաուս շրջանների դպրոցներին, Հարավային Նոր Հալեպ շրջանի մզկիթին և Ալֆինուն Նասաույիա շրջանի դպրոցին, ինչպես նաև Համա նահանգի Սկալբիա բնակավայրի խաղաղ բնակիչներին մատակարարվել է 3,8 տոննա հաց, 3 հազար բաժին տաք ուտելիք և 400 սննդի փաթեթ», նշված է տեղեկատվության մեջ:
Բացի այդ, ռուսական ինքնաթիռներով ԴեյրէզԶոր քաղաքի շրջան է մատակարարվել է 20,6 տոննա հումանիտար բեռ, որը Սիրիայի իշխանությունները ստացել են ՄԱԿի խողովակներով: