Վթար Սախարովի հրապարակում. կան տուժածներ

Փետրվարի 10-ին, ժամը 22:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ բախվել են «Suzuki» մակնիշի 33 LT 179 (վարորդ՝ Տ. Ղ.) և «Mercedes-Benz CLK 320» մակնիշի 34 RV 190 պետհամարանիշերով (վարորդ՝ Մ. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Դ. Ղ.-ը (2003 թ. ծնված) և Ժ. Ղ.-ը (1983 թ. ծնված) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս