168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, բանակցային վերջին փուլերն ընթացել են առանց էական խնդիրների՝ նաև առևտրին և ներդրումներին վերաբերող ոլորտների շուրջ, քանի որ, ըստ էության, հայկական կողմն է ուրվագծել ողջ փաստաթուղթը՝ ելնելով իր այլ միջազգային պարտավորություններից Եվրասիական տնտեսական միության շրջանակում։
ԱՄՆ-ում բնակվող թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի քրոջ որդին՝ Մ.Ա.Ս.-ը կալանավորվել է, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
«Կախված պահանջարկից՝ կփոխվի նաև ներդրումների վիճակը: Այսօր կան բավականին նորակառույց շինություններ, որոնց բնակարաններն օտարման խնդիր ունեն: Այդ պատճառով` հենց դրանց իրական պահանջարկը սկսեց ձևավորվել, ապա կավելանա նաև ներդրումների ծավալը կապիտալ շինարարության ոլորտում»,- ընդգծեց Խոսրով Հարությունյանը:
«Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորի պաշտպանիչ թաղանթի ներսում ռադիացիոն հասել է 2011-ից ի վեր առավելագույն՝ վտանգավոր մակարդակին, հայտնում է Kyodo գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պահից և Սպիտակ տան արևելյան թև տեղափոխվելուց ի վեր նրա կինը՝ Մելանյան, չի հայտնվել հանրությանը, հայտնում է CNN-ը։
Ձիերը գողացել, մորթել և վաճառել էին Երևանի շուկաներից մեկում:
Ըստ նրա՝ լրագրողի դերն ունի հիմնարար նշանակություն, տեղեկություններ հրապարակելուց բացի, նաև կանխարգելիչ է, և լրագրողի աշխատանքն է, որ թույլ է տալիս արդիական պահել շատ հարցեր. «Ես իմ աշխատանքում դա շատ եմ զգում»։
Հայաստանի առևտրային բանկերը 2016 թվականի ընթացքում միասին վճարել են մոտ 34.3 մլրդ դրամի հարկեր և տուրքեր
Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստերմը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը 7 մուսուլմանական երկրի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի արգելքի վերաբերյալ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջարկել է գլխավորել Արարատի մարզում կուսակցության տարածքային կառույցը:
Լրագրողի այն հարցին էլ, թե Հովիկ Աբրահամյանին պատկերացնո՞ւմ եք ընդդիմադիր դաշտում՝ ՀՀԿ-ի դեմ, Հ. Խառատյանն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ՝ «ՀՀԿ-ի դեմ»-ն ինչն է։ Հովիկ Աբրահամյանը միշտ այն ուժի կողմն է, որը կարող է իշխանություն լինել, եթե այս պահի իշխանությունն իրեն չի ընդունում, պետք է ջանա իր պատկերացրած վաղվա իշխանության դաշտը»։
Փետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների համաձայն՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, հայտնում է թուրքական ԶԼՄ-ներ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակած անձանց ինքնությունը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
«Առաջարկ չի եղել, ես ոչ մի բան չեմ որոշում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյուղատնտեսության ՀՀԿ-ական նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով 168.аm-ի հարցին` արդյոք նա լինելո՞ւ է ՀՀԿ-ի ցուցակում, թե՞ ոչ։
Եվրախորհրդարանը աջակցել է Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը՝ միաժամանակ գործարկելով ԵՄ-ի առանց վիզային ռեժիմների մեխակիզը երրորդ երկրների հետ, որը սպասվում է մարտին։
Մինսկում Ալեքսանդր Լապշինի ձերբակալման և Ադրբեջանին արտահանձնելու խնդրով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Թաթոյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ու նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները այցելել են սահմանամերձ գոտում կառուցված զինվորական ավան, ծանոթացել շտաբի, զորանոցների, ճաշարանի, բժշկական կետի, ակումբի ու այլ օբյեկտների հետ։
«Հարցերը բարդ չեն՝ դպրոցական մակարդակի են, մենք ձգտել ենք, որպեսզի թեստերում բարդ հարցեր չընդգրկենք: Լինելու են ուղղախոսական, ուղղագրական հարցեր, 4-5-րդ դասարանի հարցեր ևս, որոնք նույնպես իրենցից բարդություն չեն ներկայացնում: Նրանք պարտավոր են գոնե ավարտական գիտելիքներ ունենալ, պարտավոր են հանրության հետ հաղորդակցվել պարզ, հասարակ, գրական մաքուր հայերենով: Թեստավորման առաջնային նպատակն այն է, որ պատգամավորները, որքան հնարավոր է, տիրապետեն հայերենին»:
Ներկայում Գերմանիայի իրավապահ մարմիններին հայտնի են 570 իսլամիստների անձերը, որոնք կարող են ահաբեկչական գործողություն կատարել: Դրա հետ մեկտեղ նրանց մոտավորապես կեսը, այսինքն՝ շուրջ 285-ը, այժմ գտնվում են Գերմանիայում:
Սերգեյ Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տրված իրարամերժ տեղեկություններն ավելի ծիծաղելի վիճակ են ստեղծում: Փորձագետն ընդգծեց, որ վերջին դիվերսիոն փորձերի կանխումները ցույց են տալիս, որ շփման գծում բավական լուրջ աշխատանքներ են կատարվել՝ և՛տեխնիկական հագեցածության, և՛ մարտական ծառայության հետ կապված:
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դառնալուն՝ Ֆ. Առաքելյանն ասաց. «Սեյրանն է, ուզում է որևէ տեղ մտնել, հետո՞ ինչ, որ հելել է իշխանությունից, պետք է գնա գաղութում նստի՞։ Տունն ու գաղութը նույնն է»։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Այս մասին Պորոշենկոն հայտարարել է գերմանական Berliner Morgenpost թերթին տված հարցազրույցում։
Լեհաստանը մտադիր է լավացնել հարաբերությունները Բելառուսի հետ՝ հույս ունենալով ակտիվացնել ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ՊՆ-ից պարզաբանում դեռ չի ստացել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների զինգրքույկներում կատարված «անվավեր» գրառման համար։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՄԻՊ Արման Թաթոյանը, օրերս զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել են խնդիրը:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն պատկանող ընկերություններին վճարել է 12.8 մլն դոլար, գրում է Politico-ն։
«Ես ժողովրդին ծառա եմ գնում, ես աշխատել եմ այդ տարածքում, ժողովուրդն ինձ շատ լավ է ճանաչում, ես ժողովրդին շատ լավ եմ ճանաչում։ Այնպես չի, որ այստեղ քաղաքականություն է։ Ես գնում եմ ժողովրդին ծառայելու, որպեսզի կարողանանք մի բան ավել անել, մեր ժողովրդի հոգսերը թեթևացնել»: