Բաժիններ՝

Պորոշենկոն մտադիր է հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Այս մասին Պորոշենկոն հայտարարել է գերմանական Berliner Morgenpost թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ 4 տարի առաջ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության կողմ էր ուկրաինացիների 16 տոկոսը, իսկ ներկայումս այդ թիվը հասել է մինչև 54 տոկոսի։
«Որպես նախագահ ես առաջնորդվում եմ իմ ժողովրդի կարծիքով, ես հանրաքվե կանցկացնեմ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ։

Եվ եթե ուկրաինացիները կողմ քվեարկեն, ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի հասնեմ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության»,-հայտարարել է Պորոշենկոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս