Բաժիններ՝

Գերմանիայում գտնվում են 285 հնարավոր ահաբեկիչներ. ոստիկանություն

Ներկայում Գերմանիայի իրավապահ մարմիններին հայտնի են 570 իսլամիստների անձերը, որոնք կարող են ահաբեկչական գործողություն կատարել: Դրա հետ մեկտեղ նրանց մոտավորապես կեսը, այսինքն՝ շուրջ 285-ը, այժմ գտնվում են Գերմանիայում: Այդ մասին  հայտնել է Վիսբադենի քրեական գործերի գերատեսչությունը (Bundeskriminalamt, BKA):

Բացի այդ, ամբողջ երկրում 760 քրեական գործ է վարվում հազար մարդու նկատմամբ, որոնց կասկածում են իսլամիստական բնույթի ահաբեկչական գործունեության հետ կապված հոդվածներով:

BKA-ի տվյալներով՝ 2012 թվականից Գերմանիայից շուրջ 900 քաղաքացիներ են մեկնել՝ Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելու արմատական խմբավորումների շարքերում: 145 իսլամիստներ զոհվել են, 280-ը վերադարձել են Գերմանիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728