«Ես ժողովրդին ծառա եմ գնում». Արարատի նոր մարզպետ

«Ես ժողովրդին ծառա եմ գնում, ես աշխատել եմ այդ տարածքում, ժողովուրդն ինձ շատ լավ է ճանաչում, ես ժողովրդին շատ լավ եմ ճանաչում։ Այնպես չի, որ այստեղ քաղաքականություն է։ Ես գնում եմ ժողովրդին ծառայելու, որպեսզի կարողանանք մի բան ավել անել, մեր ժողովրդի հոգսերը թեթևացնել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե մտահոգիչ չէ՞, որ մարզի ղեկավար նշանակվում է՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։

Նա հայտարարեց, թե միայն կառավարության նիստի ժամանակ է իմացել իր նշանակման մասին, սակայն քիչ անց նշեց, որ առաջարկը ստացել է ՀՀ նախագահից և վարչապետից։

Ընտրությունների մասին հարցերին Գրիգորյանը խոստացավ պատասխանել քարոզաշավը սկսվելուց հետո։ Նա նաև նշեց, որ մարզում ՀՀԿ կուրացիան իր խնդիրը չէ, և հորդորեց այդ հարցով դիմել ՀՀԿ գրասենյակ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս