Բաժիններ՝

Թրամփի ընկերությունները շուրջ 13 մլն դոլար են վաստակել ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ. Politico

Նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն պատկանող ընկերություններին վճարել է 12.8 մլն դոլար, գրում է Politico-ն։

Պարբերականը, վկայակոչելով Դաշնային ընտրական հանձնաժողովին, հայտնում է, որ ընկերությունը Trump Tower Commercial-ին վճարել է 2 մլն դոլար շինությունների վարձակալության և անձնակազմի ծառայությունների դիմաց։

Առավել խոշոր գումար ընկերությունը վճարել է Թրամփին պատկանող TAG Air ընկերությանը, որը զբաղվում է մասնավոր ինքնաթիռների մատակարարմամբ, որոնցով Թրամփն իրականացրել է իր նախընտրական քարոզարշավի թռիչքների մեծ մասը։

Մոտ 400 հազար դոլար է վճարվել Թրամփի բոլոր հյուրանոցներին, գոլֆ-ակումբներին՝ 398 հազար դոլար, Փալմ-Բիչի Մար-Ա-Լագո կալվածքին՝ 435 հազար դոլար։

Trump Restaurants ընկերությունը հաստակել է 78 հազար դոլար՝ սննդի դիմաց, 141 հազար դոլար՝ վարձակալության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս