Բաժիններ՝

Լեհաստանը մտադիր է վերածնել «Արևելյան գործընկերություն» ծրագիրը

Լեհաստանը մտադիր է լավացնել հարաբերությունները Բելառուսի հետ՝ հույս ունենալով ակտիվացնել ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը։

Ինչպես հայտնում է Reuters-ը, այդ մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարարի տեղակալ Քշիշտոֆ Շիմանսկին։

Լեհ դիվանագետի խոսքով՝ «Արևելյան գործընկերությունը» կգործի, եթե ծրագրի անդամ մասնակիցներին առաջարկի դիվերսիֆիկացիոն մոտեցում։

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ուղղված է ԵՄ-ի մերձեցմանը 6 արևելյան գործընկերների՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս հետ։ Այն մեկնարկել էր 2009թ.։ Ծրագրի նախաձեռնողները Լեհաստանն ու Շվեդիան էին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728