Կարծում եմ՝ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀՀԿ-ն, քաղաքական իմաստով էապես չտարբերվող ուժեր են։ Կարծում եմ՝ «Ելք» դաշինքը, որն արդեն հստակ ձևակերպված է, և, կարծես թե, որոշակի շրջանակներում որոշակի համակրանք ունի, դաշինքի անդամներն էլ բավական հայտնի են, այլընտրանքային տարբերակ են առաջարկում հանրությանը։ Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքը նույնպես այլընտրանք է։ Դա միջին ուժ է, որը կտրուկ քաղաքական փոփոխությունների հայտ չունի, միևնույն ժամանակ՝ նա անընդհատ քննարկում և մեղմորեն քննադատում է գործող իշխանությունների ընթացքը»։
«Մեր մանդատի համաձայն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է որքան հնարավոր է շուտ այցելել ադրբեջանցի գերուն` դիտարկելով նրան պահելու պայմանները, ինչպես նաև տալ նրան հնարավորություն՝ կապ պահպանել ընտանիքի հետ»,-ասաց Էթերի Մուսայելյանը:
Փետրվարի 1-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից ճկվել է, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու դեպքում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Twitter-ում, որ Իրանը մեծ ազդեցություն ունի Իրաքի տարածքում, որտեղ ամերիկյան իշխանությունները ներդրել են մոտ 3 տրլն դոլար։
Փետրվարի 1-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր հիրավի պատմական օր է, Եվրախորհրդարանի այսօրվա որոշումը շատ կարևոր հաստատումն է լինելու Եվրամիության կողմից Վրաստանին քաղաքական աջակցության, այսօր կայացած Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։
Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է հատուկ հաշվեհամարի մուտքերի և ելքերի (ծախսերի) վերաբերյալ ընդհանրական հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ: Այս մասին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկը և ոչ կուսակցականի կարգավիճակով կընդգրկվի ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում: Այս մասին Մարտուն Գրիգորյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակում հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի 329 օբյեկտի Սիրիայի հյուսիսում, ասվում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։
Երևանի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները:
Ռուսաստանը վերականգնում է սահմանային վերահսկողությունը միութենական Բելառուսի հետ ցամաքային սահմանին, որը նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է։
«Ալիևին պետք են մահացած հերոսներ, որ կարողանա շահարկել, կամ Սաֆարովի պես աննորմալ հերոսներ, որոնք ամբողջությամբ կախված կլինեն իշխանություններից»,-ասաց Դավիթ Բաբայանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դժգոհ է մնացել Անգլիայի առաջնության «Հալ Սիթիի» դեմ անցկացրած խաղի արդյունքից (0:0):
«Պարոն Գրիգորյան, Ձեզ արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
ԱՄՆ ազգային անվտանգության քարտուղար Ջոն Քելլին հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունը ավարտվելու է մոտակա 2 տարում, հայտնում է Fox News-ը։
Զանգվածային բողոքի ցույցերը, որոնք կազմակերպել էին Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ուսանողները, վերաճել են անկարգությունների։
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսության զարգացման համար կարևորեց պետական մարմինների կողմից բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծումը:
Որ ադրբեջանական կողմը յուրաքանչյուր անելանելի վիճակում հայտնվելու դեպքում պատրաստ է հրաժարվել սեփական զինվորից և նրան ներկայացնել նախ՝ դասալիք, իսկ ապա նաև՝ իր զինված ուժերի հետ որևէ կապ չունեցող անձ, հասկանալի է և լրիվությամբ տեղավորվում է ադրբեջանական տրամաբանության մեջ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Քրեակատարողական համակարգի ներկայիս վիճակը բավականին հարցեր է առաջացնում»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ավելի քան 100 հազար մարդ է դուրս եկել Բուխարեստի փողոցներ՝ մասնակցելու հակակառավարական ցույցերի Քրեական օրենսգրքում փոփոխությունների և դատապարտյալների համաներում շնորհելու որոշման հետ, հաղորդում է Аgerpres.ro-ն:
Փետրվարի 1-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, սերժանտ Իսաև Ռաուֆ Մահամմադ օղլուն (İsayev Rauf Məhəmməd oğlu)։
Այսօր կառավարության նիստի սկզբում նախքան օրակարգին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանը տարբեր գերատեսչությունների ղեկավարների մի շարք հանձնարարականներ տվեց:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թերնբուլի հետ խոսակցությունն անվանել է «վատագույնը» նրանցից, որ վարել է այլ երկրների նախագահների հետ։
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է ՀՀ բնապահպանության նախկին մարզպետ Արամայիս Գրիգոյանին Արարատի մարզպետ նշանակելու հարցը։
Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը ցանկացել է ուղղակիորեն հասանելիություն ունենալ Ինջիրլիքի ռազմաբազայում տեղակայված գերմանական զորքերին պատկանող Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռների տվյալների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Spiegel պարբերականը` վկայակոչելով Թուրքիայում Գերմանիայի դեսպանատան իր աղբյուրներին:
Երեկ՝ փետրվարի 1-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ԶԼՄ-ներին մեղադրել է Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շաբաթվա իրադարձությունների չափազանց ագրեսիվ լուսաբանման մեջ, ինչի արդյունքում նոր վարչակազմը զրկվել է «մեղրամսից», գրում է Politico-ն։