Մոդելն արտաքնից սովորական ակնոցի տեսք ունի, դրա վրա չկա խցիկ կամ դիսփլեյ: Սարքը հանդերձված է հինգ հատուկ տվիչներով, որոնք կարող են հաշվել մարդու ուղեղի ալիքները, նշել են արտադրողները: Ստացվող տվյալները կուղարկվեն սմարթֆոնի հատուկ հավելված և կենթարկվեն անալիզի: Դա թույլ կտա գնահատել այն կրողի տրամադրությունը և որոշել նրա վրա ազդող գործոնները:
Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Բելառուսը չէր ստորագրել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը։ Լուկաշենկոն հրաժարվել էր մեկնել Սանկտ Պետերբուրգ։ Ավելի ուշ Լուկաշենկոն իր հրամանագրով հավանության էր արժանացրել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագիծը՝ որպես հիմք բանակցությունների համար և լիազորել երկրի Պետական մաքսային կոմիտեին այդ առնչությամբ բանակցություններ անցկացնել։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Range Rover» մակնիշի 47 DD 044 պ/հ (վարորդ Գ. Խ.) ավտոմեքենան:
Այսօր երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում։ Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։
Հիդրոօթերևութաբանները չեն բացառում, որ ջրի մակարդակը քաղաքներում կբարձրանա ևս 10 սմ-ով։ Քաղաքներում ջրի մակարդակն արդեն իսկ նորման գերազանցել է ավելի քան կես մետրով, հայտնում է ARD-ը։ Երկրի արևելքում ու հարավում չեն բացառվում ձյան տեղումներն ու կարկտախառն հեղեղները։
2017թ. հունվարի 4-ին Գլենդեյլի «Ֆրեսկո» ռեստորանում աննախադեպ ճաշկերույթ էր. մշակույթի ամերիկահայ գործիչներին, գործարարներին ու քաղաքականության մեջ ներգրավված հայտնի ամերիկահայերին ճաշի էր հրավիրել Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Դեկտեմբերի 31-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել Սալ-քար թաղամասում 1992 թ. ծնված Ալբերտ Ղ.-ի վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս գալու և ծառին բախվելու մասին, ինչի հետևանքով ուղևորը՝ 1995 թ. ծնված Գառնիկ Էկտուբարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Գորիսի բժշկական կենտրոն:
168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Գ. Վարդանյանի առողջական վիճակում ոչ մի տեղաշարժ չկա, նա գտնվում է «ծայրահեղ ծանր» վիճակում։
Կուրցը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ առաքելությանը և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինին, որը Դոնեցկի մարզում իր այցի ժամանակ ցույց է տվել տեղում տիրող իրավիճակը։
Բացահայտվել է գողության 15, ապօրինի թմրաշրջանառության՝ 4, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք։
Բրիտանացի դերասանուհի Ֆելիսիթի Ջոնսն այս ցուցակում դեբյուտել է հիմնականում նոր «Աստղային պատերազմների» շնորհիվ, որը վարձույթ է դուրս եկել այս ամսին, բայց մինչ այդ նկարահանվել էր «Հրեշի ձայնը» ֆանտաստիկ ֆիլմում և «Ինֆեռնո» դետեկտիվ-թրիլերում:
Նշվում է, որ վերջին մի քանի օրերին Խանանո շրջան է վերադարձել ավելի քան 2 հազար ընտանիք։ Մալիքը հայտնել է, որ վերջին մի քանի օրերին Հալեպի արևելյան հատվածում խադաղություն է հաստատվել, ինչը հնարավորություն է տվել բազմաթիվ քաղաքացիների վերադառնալ իրենց տներ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը` 1992 թ. ծնված Լ. Ծ.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1981 թ. ծնված Հ. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն Մակքեյնը հայտարարել է, որ ՌԴ-ի կողմից հնարավոր կիբերհարձակումները ԱՄՆ քաղաքական կազմակերպությունների վրա, որոնք ազդել են նախագահական ընտրությունների վրա, եղել են «պատերազմի ակտ», հայտնում է DW-ն։
2016 թվականի հունվար-նոյեմբերին ՀՀ պետական պարտքի տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեից վճարվել է 94.2 մլրդ դրամ
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ 04.25-ին: Այրվել են տան մուտքի դուռը՝ մասամբ (մոտ 2 քմ), հարակից ավտոտնակի (15 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 7 քմ) և կենցաղային իրեր (ավտոտնակի ներսում):
Հաղորդվում է, որ ոչնչացվել են պաշտպանական դիրքեր, հրամանատարական կետեր, կրակային աջակցության միջոցներ ու ահաբեկիչների տրանսպորտային միջոցները։ Սպանվել է ԴԱԻՇ-ի 20 զինյալ, ինչպես նաև ահաբեկիչների հայտնի դաշտային հրամատարներից մեկը, ում անունը դեռ չի հրապարակվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ WikiLeaks-ը խոստացել է 20 հազար դոլար պարգևավճար տրամադրել ԱՄՆ ազգային արխիվի վարչությունից անհետացած փաստաթղթերի մասին տեղեկատվության դիմաց:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Աղբյուրները, որոնք ծանոթ են զեկույցի բովանդակությանը, նշում են, որ դրա հրապարակային տարբերակը կհրապարակվի հաջորդ երկուշաբթի օրվանից ոչ շուտ։ Նույն օրը զեկույցը կներկայացվի Կոնգրեսին։ Պարբերականի տեղեկություններով՝ հրապարակման ենթակա տարբերակը ավելի քիչ մերկացնող կլինի։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:
Հայ Եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Տոնի նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով: Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Նոր Տարվա տոնը: Պահքից դուրս ենք գալիս հունվարի 5-ին: Այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ:
Հաղորդվում է, որ ձերբակալվածի տանը խուզարկություն է իրականացվել։ Նրա անունը գերմանական իշխանությունները չեն հրապարակում։ Հիշեցնենք, որ սուրբծննդյան տոնավաճառի հարձակման հետևանքով 12 մարդ սպանվել էր, ևս 49-ը՝ վիրավորվել։
Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մ: Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Այսօր կարելի է գտնել բազմաթիվ թեստեր, որոնք առաջարկում են նայել լուսանկարին և ֆիքսել, թե ինչ պատկեր եք տեսել առաջինը։ Պատասխանից կախված կլինի, թե ինչ փոփոխություններ են ձեզ սպասվում։ Առաջինն ի՞նչ եք տեսնում լուսանկարում։
Բոլորն են ցանկանում հարթ և գեղեցիկ մաշկ ունենալ: Կան բնական միջոցներ, որոնք օգնում են պահպանել մաշկը, թարմացնել և առողջ երանգ հաղորդել դրան: Բացի այդ, բնական միջոցները կարող են վերականգնել մաշկի վնասված հատվածները՝ առանց վնաս հասցնելու:
Զարմանալի է թվում, բայց կաթոլիկ եկեղեցու գլուխը պարտադիր չէ, որ սկզբում լինի կարդինալ, կամ նույնիսկ հոգևորական: Յուրաքանչյուր մկրտված տղամարդ կարող է ընտրվել այդ պաշտոնում: Այնուամենայնիվ, վերջին Պապը, ով սկզբում կարդինալ չի եղել, Ուրբան 6-րդն է, ով ընտրվել է 1378 թվականին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Սեռական հարաբերությունը բարենպաստ ազդեցություն է ունենում մարմնի ֆիզիկական վիճակի վրա. կարգավորվում է ճնշումը, իջնում է սթրեսի հորմոնի մակարդակը, բարձրանում է արտադրողականությունը։ Երբ անձը դադարում է սեռական հարաբերություն ունենալ, կարող են նկատվել որոշակի խնդիրներ։
Որքան ցածր է ջերմաստիճանը, այնքան շատ անհարմարություններ են ստեղծվում վարորդների համար։ Ներկայացնում ենք 16 խորամանկություն, որոնք ձմռանը պետք կգան ցանկացած վարորդի։