
Հրդեհ Ներքին Պտղնի գյուղում

Հունվարի 5-ին, ժամը 02.55-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկին հարակից շինությունում: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ 04.25-ին: Այրվել են տան մուտքի դուռը՝ մասամբ (մոտ 2 քմ), հարակից ավտոտնակի (15 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 7 քմ) և կենցաղային իրեր (ավտոտնակի ներսում):