
Պատահարի հետևանքով վնասվածքներ ստացած 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Դեկտեմբերի 31-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել Սալ-քար թաղամասում 1992 թ. ծնված Ալբերտ Ղ.-ի վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս գալու և ծառին բախվելու մասին, ինչի հետևանքով ուղևորը՝ 1995 թ. ծնված Գառնիկ Էկտուբարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Գորիսի բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Հունվարի 4-ին, ժամը 4.55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գ. Էկտուբարյանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է: