
Պատահար Սուրենավան գյուղում. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Ձկան Արձան» կոչվող քարին

Հունվարի 5-ին, ժամը 02.17-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում՝ «Ձկան» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 58-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի 50 GG 515 պետհամարանիշով (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Ձկան Արձան» կոչվող քարին:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: