Բաժիններ՝

15 հետաքրքրական փաստեր այն մարդկանց մասին, ովքեր կաթոլիկների համար հանդիսանում են Աստծո ներկայացուցիչները երկրի վրա

Պապը հանդիսանում է ամենաազդեցիկ մարդկանցից մեկը երկրի վրա: Միլիարդավոր մարդիկ այսօր նրան համարում են իրենց «հոգևոր ուսուցիչը», և նա ղեկավարում է մոլորակի պատմության մեջ խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ կաթոլիկ եկեղեցին: Ներկայացնում ենք մի քանի հետաքրքրական փաստեր այն մարդկանց մասին, որոնք տարբեր ժամանակներում կաթոլիկների համար դարձել են Աստծո ներկայացուցիչները երկրի վրա:

1. Պապը և ԱՄՆ նախագահը

ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնը մեկ անգամ փոխանակվել է նվերներով Պապ Պողոս 6-րդի հետ: Ջոնսոնը ստացել է 15-րդ դարի նկար: Պապը ստացել է Ջոնսոնի կիսանդրին:

2. Յուրաքանչյուր մկրտված տղամարդ

Զարմանալի է թվում, բայց կաթոլիկ եկեղեցու գլուխը պարտադիր չէ, որ սկզբում լինի կարդինալ, կամ նույնիսկ հոգևորական: Յուրաքանչյուր մկրտված տղամարդ կարող է ընտրվել այդ պաշտոնում: Այնուամենայնիվ, վերջին Պապը, ով սկզբում կարդինալ չի եղել, Ուրբան 6-րդն է, ով ընտրվել է 1378 թվականին:

3. Սնոտիապաշտություն և Սև մահ

Հռոմի պապ Գրիգոր 9-րդը գտնում էր, որ կատուները հանդիսանում են սատանայի մարմնավորումը: Դա հանգեցրեց կատուների զանգվածային ոչնչացման, ինչն առաջացրեց առնետների թվի էական ավելացման, իսկ այնուհետև նաև՝ Սև մահվան զանգվածային բռնկման:

4. Հակապապ

Հակապապը նա է, ով, որոշ մարդկանց կարծիքով, հանդիսանում է իսկական Պապ, այլ ոչ թե նա, ով ընտրվել է այդ պաշտոնում:

5. Պապը և պոկեմոնները

2000 թվականին Հռոմի պապը պաշտոնապես արտահայտել է իր աջակցությունը պոկեմոններով տարվածությանը, որպեսզի վերջ դնի այն վեճերին, որ դա «սատանայի ստեղծագործությունն է»:

6. Վաճառված պապականություն

Հռոմի պապ Բենեդիկտոս 9-րդը հանդիսանում է միակ մարդը, ով մի քանի անգամ է եղել Պապ, ինչպես նաև միակ Պապն է, ով երբևէ վաճառել է պապականությունը:

7. «Սատանայական» ըմպելիք սուրճ

Որոշ մարդիկ ուզում էին, որպեսզի Հռոմի Կլիմենտ 7-րդ պապն արգելեր սուրճը, որովհետև նրանք մտածում էին, որ դա «սատանայական ըմպելիք է»: Սուրճը համտես անելուց հետո Պապն ասել է, որ մեղք կլիներ, եթե այդքան համեղ ըմպելիքը խմեին միայն անհավատները:

8. Պատահական Պապը

Հռոմի Բենեդիկտոս 12-րդ պապն ընտրվել է պատահականորեն: Այդ օրը կարդինալները պայմանավորվել են քվեարկության առաջին փուլում քվեարկել պատահական թեկնածուի օգտին: Նրանք բոլորը քվեարկել են մեկ մարդու օգտին:

9. Մեծ պայթյունը և կաթոլիկությունը

1951թ. Հռոմի Պիոս 12-րդ պապը հայտարարել է, որ Մեծ պայթյունը և կաթոլիկությունը համատեղելի են:

10. Մուտք Սուրբ Պետրոս բազիլիկ՝ ձիու վրա

Նա, ով Պապից ստացել է 5 ասպետական օրդեններից մեկը, կարող է մուտք գործել Սուրբ Պետրոսի բազիլիկ ձիու վրա նստած:

11. Վատիկանի աստղադիտարանը

Հռոմի Պողոս 6-րդ պապը Վատիկանի աստղադիտարանում առաջինն է տեսել լուսնի վրա վայրէջքը:

12. Պապը և հնդկացիները

1537թ. Հռոմի պապը հայտարարել է, որ բնիկ ամերիկացիները հանդիսանում են «հոգի ունեցող բանական էակներ և նրանց չի կարելի ստրկացնել»:

13. Հակաքրիստոսը կդառնա Պապ

Համաձայն «7-րդ օրվա ադվենտիստների», ինչ-որ ժամանակ հետո Պապ կլինի Հակաքրիստոսը:

14. Լռությունը ոսկի է

Երբեմն Պապը կարդինալ է նշանակում՝ ոչ մեկին ոչ մի բառ չասելով:

15. Գիշերային ակումբի թիկնապահը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանակին եղել է թիկնապահ գիշերային ակումբում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս