Ծաղկաձորում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում
                                    Հունվարի 5-ին, ժամը 08.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «ՆՈՅ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Range Rover» մակնիշի 47 DD 044 պ/հ (վարորդ Գ. Խ.) ավտոմեքենան:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    