Խոշոր վթար Ամերիկյան դեսպանատան մոտ. բախվել են «Daewoo Nexia»-ն և «Grand Cherokee»-ին

Հունվարի 4-ին, ժամը 21.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ բախվել են «Daewoo Nexia» մակնիշի 58 vv 050 (վարորդ` Հ. Հ.) և «Grand Cherokee» մակնիշի 34 sz 138 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը` 1992 թ. ծնված Լ. Ծ.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1981 թ. ծնված Հ. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Տեսանյութեր

Լրահոս