
Մեղրով և դարչինով դիմակ

Բոլորն են ցանկանում հարթ և գեղեցիկ մաշկ ունենալ: Կան բնական միջոցներ, որոնք օգնում են պահպանել մաշկը, թարմացնել և առողջ երանգ հաղորդել դրան: Բացի այդ, բնական միջոցները կարող են վերականգնել մաշկի վնասված հատվածները՝ առանց վնաս հասցնելու:
Ձեզ ենք ներկայացնում հրաշալի բուժիչ միջոց, որը մաշկից կվերացնի հետքերը, կնճիռները և բշտիկները: Այս միջոցը նաև ի վիճակի է հարթեցնել սպիները, որոնք մնացել են ակնեից հետո:
Այս դիմակի հիմնական բաղադրիչը մեղրն է: Այս նեկտարն ունի մի շարք օգտակար հատկանիշներ: Դիմակը պայքարում է ակնեի, բշտիկների և հետքերի դեմ:
Ի՞նչ է անհրաժեշտ դիմակը պատրաստելու համար
- 1 թ/գ մեղր
- 1 թ/գ կիտրոնի հյութ
- 1 ճ/գ աղացած մշկընկույզ
- 1 ճ/գ դարչին
Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, մինչև միատարր զանգված ստանաք, և մի փոքր մեղր ավելացրեք: Մեղրն ունի հանգստացնող հատկանիշներ, որոնք հանում են բորբոքումները, սակայն, եթե ալերգիա ունեք մեղրի հանդեպ, ապա խուսափեք դրա օգտագործումից:
Դիմակը քսելուց առաջ դեմքը լվացեք և չորացրեք: Ապա դիմակը քսեք դեմքի վնասված հատվածներին և թողեք մնա 10 րոպե, վերջում լվացվեք տաք ջրով: Այրոցի դեպքում չանհանգստանաք: Դիմակի կանոնավոր օգտագործումը թույլ կտա կարճ ժամանակահատվածում լուծել մաշկային խնդիրները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը