Բաժիններ՝

Հազարավոր սիրիացիներ վերադառնում են Արևելյան Հալեպի իրենց շրջանները. ՄԱԿ

Արևելյան Հալեպ են վերադառնում հազարավոր տեղացիներ, հայտարարել է Հալեպում ՄԱԿ-ի հատուկ համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Սայադ Մալիքը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը։

Նշվում է, որ վերջին մի քանի օրերին Խանանո շրջան է վերադարձել ավելի քան 2 հազար ընտանիք։ Մալիքը հայտնել է, որ վերջին մի քանի օրերին Հալեպի արևելյան հատվածում խադաղություն է հաստատվել, ինչը հնարավորություն է տվել բազմաթիվ քաղաքացիների վերադառնալ իրենց տներ։

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ քաղաքում կա մոտ 1.5 մլն քաղաքացիական անձ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս