
Գերմանիայի հյուսիսը տուժել է ջրհեղեղի հետևանքով

Գերմանիայի հյուսիսում՝ Շլեզվիգ-Հոլշտեյն և Մակլենբուրգ դաշնային հողերում արտակարգ ռեժիմ է հայտարարվել ուժեղ քամու հետևանքով։
Լյուբեկ, Ռոստոկ, Վարնեմյունդե և Վիսմար քաղաքներում հունվարի 4-ի երեկոյան ջրհեղեղ է գրանցվել։ Վնասվել են տասնյակ շինություններ։ Լյուբեկում քաղաքի կենտրոնական շրջաններ տանող փողոցները փակվել են։ Dpa գործակալության հաղորդմամբ՝ ջրհեղեղը կարող է դառնալ խոշորագույնը վերջին 10 տարում։
Հիդրոօթերևութաբանները չեն բացառում, որ ջրի մակարդակը քաղաքներում կբարձրանա ևս 10 սմ-ով։ Քաղաքներում ջրի մակարդակն արդեն իսկ նորման գերազանցել է ավելի քան կես մետրով, հայտնում է ARD-ը։ Երկրի արևելքում ու հարավում չեն բացառվում ձյան տեղումներն ու կարկտախառն հեղեղները։