Ինչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ դադարում ենք սեռական հարաբերություն ունենալ
Lifehacker.ru կայքը գրում է, որ սեռական հարաբերությունը բարենպաստ ազդեցություն է ունենում մարմնի ֆիզիկական վիճակի վրա. կարգավորվում է ճնշումը, իջնում է սթրեսի հորմոնի մակարդակը, բարձրանում է արտադրողականությունը։ Երբ անձը դադարում է սեռական հարաբերություն ունենալ, կարող են նկատվել որոշակի խնդիրներ։
- Թուլանում է իմունիտետը։ Բժիշկ Քորի Հոնիկմենը կարծում է, որ իմուն համակարգը թուլանում է, երբ անձը դադարում է սեռական հարաբերություն ունենալ երկար ժամանակ։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ պարբերական սեռական կյանք ունեցող անձանց իմունիտետը բարձր է 33 տոկոսով։
- Բարձրանում է սթրեսի մակարդակը։ Սեռական հարաբերության արդյունքում ակտիվանում է սերոտոնինի արտադրությունը։ Խոսքը երջանկության հորմոնի մասին է։ Համապատասխանաբար, սեռական հարաբերության բացակայությունը բարձրացնում է սթրեսի մակարդակը։
- Առաջանում են գրգռվածության հետ կապված խնդիրներ։ Կարող են նկատվել էրեկցիայի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև վաղաժամ սերմնաժայթքում։
- Փոխվում է երազների բովանդակությունը։ Սեռական հարաբերություն չունենալու ընթացքում մարդիկ հաճախ սկսում են սեքսուալ բնույթի երազներ տեսնել։ Երբեմն դրանք կարող են նույնիսկ այնքան ռեալիստական լինել, որ անձը կարող է օրգազմ զգալ։
- Նվազում է սեռական ցանկությունը։ Բժիշկ Քորի Հոնիկմենը նշում է, որ երկար ժամանակ սեռական հարաբերություն չունենալու արդյունքում նվազում է սեռական ցանկությունը։
- Զուգընկերների միջև օտարացում է առաջանում։ Սեռական հարաբերության դադարը կարող է հանգեցնել նաև զգացմունքի սառեցման։
- Ընկնում է ինքնագնահատականը։ Անձը կարող է իրեն գրավիչ չզգալ։
- Մեծանում է շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը։ Սա, իհարկե, վիճելի պնդում է, սակայն որոշ հետազոտություններ պնդում են, որ, որքան երկար է սեռական հարաբերության դադարը, այնքան մեծանում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։
- Մեծանում է գինեկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։
- Առաջանում են հորմոնալ խանգարումներ։ Եվս մեկ տհաճ հետևանք ինչպես՝ կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց համար։ Հորմոնային խանգարումների արդյունքում կանանց շրջանում առաջանում են մաշկի հետ կապված խնդիրները. սեռական հարաբերություն ունենալը խթանում է կոլագենի արտադրությունը, որը մաշկն էլաստիկ է դարձնում։
- Սեռական կյանքում երկարատև դադարը կարող է հանգեցնել ճարպակալման, ալկոհոլիզմի, անքնության, քրոնիկական ցավերի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը