Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը:
Անկարայում Կարյաղդը փողոցը, որտեղ գտնվում է Թուրքիայում ՌԴ դեսպանատունը, ստացել է սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի անունը, RIA Novosti-ն հայտնել են Անկարայում ՌԴ դեսպանատնից։
Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի մարտական դիրքերում իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը հերթական պարիտետային հայտարարությունն է, որը Ադրբեջանի համար կրկին որևէ նշանակություն չի ունենալու:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2016թ. նոյեմբերի 25-ի №333Ն որոշմամբ սահմանված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության հետ կապված «Գազպրոմ Արմենիա»-ի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը (ԳԳՄ-ները) սկսել են բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, իր հաճախորդների կողմից իրականացվող գործառնությունների հուսալիությունն ապահովելու, ինչպես նաև ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների առաջիկա մարումների մասին հաճախորդներին ժամանակին ծանուցելու նպատակով, գործարկեց նոր՝ անվճար SMS-ծանուցումների ծառայություն:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում բարբարոսաբար կոտրել են կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի ֆուտբոլիստ Լեո Մեսսիի արձանը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեքշաբթի հայտնել է անցած օրերին «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի 19 զինյալի ոչնչացման մասին։
ՀՀ կառավարության որոշմամբ օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) շեմը սահմանվել է 50.000 դրամ՝ 100.000 դրամի փոխարեն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է մամուլի հրապարակմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը չեն լինի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում:
Ստամբուլում ձյան ուժեղ տեղումները հանգեցրել են քաղաքի բոլոր դպրոցներում պարապմունքները չեղյալ հայտարարելուն, հայտարարել է քաղաքապետ Վասիպ Շահինը։
Թուրքիայի Սահմանադրության փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվել են երկրի խորհրդարանի կողմից, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Այսօր Թեհրանի համալսարանում տեղի է ունենում Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հրաժեշտի արարողությունը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայումս երկխոսության մեջ է երկու կողմերի հետ, բանակցությունները տարվում են գաղտնի սկզբունքով և բովանդակությունը մենք չենք կարող բացահայտել:
Եթե պարոն Թրամփը անհրաժեշտ համարի ինձ այստեղ թողնել, ես կմնամ։ Այդ մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան։
Հայկական կողմը պետք է ստիպի ԵԱՀԿ խմբին, որպեսզի հայտարարությունների մեջ հասցեական նշվի մեղավոր կողմը:
Ռուսական նավթային ընկերությունները սկսել են կրճատել նավթարդյունաբերությունը ՕՊԵԿ-ի հետ պայմանավորվածությունների շրջանակում։ Այս մասին գրում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ էներգետիկայի նախարարությանը, որը ծանոթ է իրավիճակին։
ԱՄՆ սենատորներն այսօր կհայտարարեն Ռուսաստանի դեմ «համընդգրկուն» պատժամիջոցների սահմանման մասին՝ կապված ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելու հետ, գրում է Reuters-ը։
Աթենքում 55 տարեկանում մահացել է ռուս հյուպատոս Անդրեյ Մալանինը, հայտնում է Рroto thema-ն։
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Վոլոդյայի Մարուխյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզի դատախազի պաշտոնից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վենեսուելայի խորհրդարանը՝ Ազգային ասամբլեան, որը ղեկավարվում է ընդդիմության կողմից, երեկ հավանության է արժանացրել բանաձևին, որի համաձայն՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ճանաչվել է «իր պաշտոնը լքող»։
Հունվարի 9-ին, ժամը 5.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ 1974 թ. ծնված Արմեն Գ.-ն, 1976 թ. ծնված Ռուզաննա Գ.-ն և 2005 թ. ծնված Գոռ Գ.-ն Այնթապ գյուղի իրենց տանը վատ են զգացել, ախտորոշումը՝ «շմոլ գազի թունավորում՝ հարցականով»:
Հունվարի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1973թ. ծնված Դավիթ Մ.-ն։
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպը խնդիրներ չի տեսնում նրանում, որ ամերիկյան հետախուզությունը չի հրապարակել կոնկրետ ապացույցներ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ՝ դա բացատրելով հատուկ ծառայությունների աշխատանքի յուրահատկությամբ, հայտնում է «Ուկրինֆորմը»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 10-ին, ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 141 տանը հարակից այրվում է հավաբուն:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հունվարի 9-ին «Մագնիտսկու օրենքի» հիման վրա պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 5 քաղաքացիների նկատմամբ, ներառյալ՝ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի, հայտնում է AFP-ն։
ԼՂՀ պաշտպանության բանակի վիրավորված զինծառայող Գարիկ Վարդանյանի ուղեղի վրա այտուց են հայտնաբերել:
Հազարավոր մեքսիկացիներ երկրի մայրաքաղաք Մեխիկոյում դուրս են եկել հերթական բողոքի ակցիային՝ դժգոհելով վառելիքի գների թանկացման դեմ։