Բաժիններ՝

Ռուսաստանը սրընթաց կրճատում է նավթի արդյունահանումը

Ռուսական նավթային ընկերությունները սկսել են կրճատել նավթարդյունաբերությունը ՕՊԵԿ-ի հետ պայմանավորվածությունների շրջանակում։ Այս մասին գրում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ էներգետիկայի նախարարությանը, որը ծանոթ է իրավիճակին։

«Ռուսական ընկերությունները ձեռնամուխ են եղել նավթի արդյունահանումը կրճատելուն՝ համաձայն 2016թ. ՕՊԵԿ-ի անդամ երկրների հետ պայմանավորվածության։
Նվազումը իրականացվում է արագացված գրաֆիկով ու գերազանցում է հնչեցված կանխատեսումը օրական 50 հազար բարելով»,- ասել է նա։

ՌԴ էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը, իր հերթին, հայտնել է, որ նախարարությունը հրավեր է ստացել մասնակցելու Վիեննայում հունվարի 21-22-ին կայանալիք ՕՊԵԿ-ի կոմիտեի նիստին։

Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերի 30-ին ՕՊԵԿ-ի երկրները պայմանավորվել էին նավթարդյունահանումը կրճատել օրական 1.2 մլն բարելով՝ մինչև 32.5 մլն բարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս