Բաժիններ՝

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի և 4 այլ պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հունվարի 9-ին «Մագնիտսկու օրենքի» հիման վրա պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 5 քաղաքացիների նկատմամբ, ներառյալ՝ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի, հայտնում է AFP-ն։

Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել ռուս պատգամավոր Անդրեյ Լուգովոյն ու գործարար Դմիտրի Կովտունը, որոնց կասկածում են նախկին ռուս հետախույզ և Կրեմլի քննադատ Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությանն առնչություն ունենալու մեջ։

Ցուցակում են հայտնվել նաև գործարարներ Ստանիսլավ Գորդիևսկին և Գենադի Պլակսինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս