Բաժիններ՝

Ստամբուլում ձյան տեղումների պատճառով չեղյալ են հայտարարվել դասերը դպրոցներում և բուհերում

Ստամբուլում ձյան ուժեղ տեղումները հանգեցրել են քաղաքի բոլոր դպրոցներում պարապմունքները չեղյալ հայտարարելուն, հայտարարել է քաղաքապետ Վասիպ Շահինը։
Ձյան տեղումները Ստամբուլում շարունակվում են երրորդ օրն անընդմեջ, քաղաքի օդանավակայաններում երեկ չեղարկվել է ավելի քան 1400 թռիչք։

Քաղաքում երթևեկությունը դժվարացել էր, մեգապոլիսի փողոցներում մերկասառույցը բազմաթիվ վթարների պատճառ էր դարձել։ Փակվել էր նաև Բոսֆորի նեղուցը։
Շահինը Twitter-ում գրել է, որ կապված առատ տեղումների, խցանումների ու մերկասառույցի հետ, այսօր դասեր չեն անցկացվի։

NTV հեռուստաալիքի տվյալով՝ երեքշաբթի չեղարկվելու են նաև դասերը մի քանի համալսարաններում։

Հեռուստաալիքը հայտնում է, որ ձյան մակարդակը քաղաքում հասնում է 130 սմ-ի։ Ստամբուլի քաղաքապետարանը արգելել է քաղաք մուտք գործել մեծ բեռնատարներին։
Դպրոցներում դասեր չեն անցկացվի նաև Թուրքիայի Էդիրնե, Չանաքքալե, Յալավա, Բալըքեսիր նահանգներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031