Վենեսուելայի խորհրդարանը քվեարկել է Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողության օգտին
Վենեսուելայի խորհրդարանը՝ Ազգային ասամբլեան, որը ղեկավարվում է ընդդիմության կողմից, երեկ հավանության է արժանացրել բանաձևին, որի համաձայն՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ճանաչվել է «իր պաշտոնը լքող»։
Որոշումը, ինչպես սպասվում է, կրելու է ավելի շատ խորհրդանշական բնույթ ու դժվար թե իրական ազդեցություն ունենա երկրում քաղաքական ճգնաժամի վրա, հայտնում է BBC-ն։
Երկրի ընդդիմությանը հաջողվել էր 2015թ. ընտրություններում, օգտվելով բնակչության դժգոհությունից, խորհրդարանում ստանալ ձայների մեծամասնություն, սակայն երկրի Գերագույն դատարանը, որը նախկինի պես ղեկավարվում է Մադուրոյի կողմնակիցների կողմից, հաջողությամբ խափանում է խորհրդարանի օրենսդրական ցանկացած նախաձեռնություն։