Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխությունները

Թուրքիայի Սահմանադրության փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվել են երկրի խորհրդարանի կողմից, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Դրանց վավերացման համար, համաձայն գործընթացի, անհրաժեշտ է երկրորդ քվեարկություն, որը պետք է տեղի ունենա առաջին քվեարկությունից հետո՝ 48 ժամվա ընթացքում։

Առաջին ընթերցման ժամանակ քվեարկել է 550 պատգամավորներից 480-ը։ Նրանցից 338-ը «կողմ» է արտահայտվել, 134-ը՝ «դեմ», 8 պատգամավոր «ձեռնպահ» է մնացել։

Եթե փոփոխությունները վավերացվեն, Սահմանադրության փոփոխության հարցով հանրաքվեն կարող է տեղի ունենալ ընթացիկ տարվա ապրիլին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031