Բաժիններ՝

Մեքսիկայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու բենզինի թանկացման դեմ

Հազարավոր մեքսիկացիներ երկրի մայրաքաղաք Մեխիկոյում դուրս են եկել հերթական բողոքի ակցիային՝ դժգոհելով վառելիքի գների թանկացման դեմ։

Բողոքի զանգվածային ցույցերը երկրում շարունակվում են արդեն մի քանի օր։
Մարդիկ բողոքում են բենզինի և դիզելային վառելիքի գների թանկացումից։

Հունվարի 1-ից Մեքսիկայի կառավարությունը գները բարձրացրել է 20%-ով և 16,5%-ով համապատասխանաբար։ Վառելիքի թանկացումը տեղի է ունեցել դոլարի նկատմամբ ազգային արժույթի արժեզրկման պայմաններում։

Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հրաժարականը։
2 օր առաջ Մեքսիկայում բախումների ժամանակ սպանվել էր նվազագույնը 6 մարդ, ավելի քան մեկուկես հազար մարդ ձերբակալվել էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031