ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների մարումների վերաբերյալ SMS-ծանուցումների ծառայություն
ՎՏԲ-Հայաստան Բանկը, իր հաճախորդների կողմից իրականացվող գործառնությունների հուսալիությունն ապահովելու, ինչպես նաև ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների առաջիկա մարումների մասին հաճախորդներին ժամանակին ծանուցելու նպատակով, գործարկեց նոր՝ անվճար SMS-ծանուցումների ծառայություն:
SMS-ծանուցումների միջոցով Բանկի հաճախորդները այսուհետ իրական ժամանակի ռեժիմում կարող են ստանալ տեղեկատվություն հետևյալ ուղղություններով.
- ավանդների գծով գործարքներ՝ Բանկի ավանդատուները ավանդներ ձևակերպելիս, վաղաժամկետ լուծման կամ ժամկետի լրանալուց ավանդների փակման դեպքում, ավանդների գումարները հանելիս, ավանդի գրավով վարկեր ձևակերպելիս կստանան Բանկից գործարքը հաստատող SMS-ծանուցում, դրանով իսկ բարձրացնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործարքների հուսալիությունը:
- վարկերի մարում՝ հաճախորդների հարմարավետության և վարկերի առաջիկա վճարումների ժամանակին մարման նպատակով, հաճախորդները տեղեկացվում են մարման ժամկետի մասին, ինչպես նաև այն մասին, որ վարկը կարող է ժամկետանց ճանաչվել, ինչը թույլ կտա խուսափելու վարկերի տեխնիկական ժամկետանցման իրավիճակներից:
SMS-ծանուցումներ ծառայությունը տրամադրվում է անվճար:
Ծառայության մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-ՀայաստանԲանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով: