Բաժիններ՝

Թեհրանում հարյուր հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտ են տալիս Իրանի նախկին նախագահին

Այսօր Թեհրանի համալսարանում տեղի է ունենում Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հրաժեշտի արարողությունը։

Ինչպես հայտնում է TASS-ը, քաղաքական գործչին վերջին հրաժեշտը տալու են եկել հարյուր հազարավոր մարդիկ։ Մարդկանցով լի է ոչ միայն բուհի տարածքը, այլև հարակից փողոցները։

Հիշեցնենք, որ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին մահացել էր կիրակի օրը հիվանդանոցում։

Ռաֆսանջանին եղել է Իրանի նախագահը 1989-1997թթ.:
Վերջին շրջանում նա Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կից գործող խորհրդատվական մարմնի՝ Նպատակահարմարության խորհրդի նախագահն էր:
Քաղաքական գործիչը 82 տարեկան էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031